Մարդկային ռեսուրսների կառավարումը (ՄՌԿ) ռազմավարական և հետևողական մոտեցում է կազմակերպության առավել արժեքավոր ակտիվների կառավարման նկարմամբ, այն է` մարդիկ, ովքեր աշխատում են այնտեղ և անհատապես և կոլեկտիվ, նպաստելով բիզնես նպատակների իրականացմանը: Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպչական գործառույթ է, որը զբաղվում է մարդկանց առնչվող հարցերով, ինչպիսիք են ռազմավարական պլանավորում, աշխատողների հավաքագրում, աշխատանքի ընդունում, կատարած աշխատանքի կառավարում, խրախուսում, հաղորդակցում, վերապատրաստում և այլն: ՄՌԿ-ը կարող է իրականացվել նաև անմիջական ղեկավարների կողմից:

Յուրաքանչյուր գործատուի կողմից մարդկային ռեսուրսների կառավարումը պետք է իրագործվի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան՝ աշխատողների համար աշխատանքի անվտանգության և երաշխավորվածության պայմանների պահպանմամբ:

Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն առարկան ընդհանուր երաժշտագիտության այն կարևոր մասն է, որն ուսումնասիրում է ձևի և բովանդակության, երաժշտական երկի կառուցվածքի, ձևավորման և դրանց միջոցով դրսևորված բովանդակության միասնության հարցերը։

  

Դասընթացում  ուսումնասիրվում են HTML նշագրման լեզուն, CSS ոճերի աստիճանական աղյուսակները: Դասընթացն իր մեջ ներառում է դասախոսություններ, առաջադրանքներ, թեստային հարցեր, սեմինար: Գնահատվում է 20 բալային համակարգով: 

Դասընթացում  ուսումնասիրվում են HTML նշագրման լեզուն, CSS ոճերի աստիճանական աղյուսակները: Դասընթացն իր մեջ ներառում է դասախոսություններ, առաջադրանքներ, թեստային հարցեր, սեմինար: Գնահատվում է 20 բալային համակարգով: 

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց համար:
Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:
 

 

Դասընթացում դիտարկվում են կոգնիտիվ հոգեբանության հիմնական ուղղությունները արտասահմանյան հոգեբանության մեջ: Հատուկ ուշադրություն է դարձվումկոգնիտիվ գործընթացների առանձնահատկությունների ուսումնասիրմանը: Ծրագրում ձևակերպված են աշխատանքի հիմնական առանձնահատկությունները, տեսակները, անհատական և խմբային ձևերի յուրահատկությունը, աշխատանքի սկզբունքները:

Դասընթացի տեղը ընդհանուր մասնագիտական առարկաների համակարգում
Բակալավրիատումմ դասընթացի ուսումնասիրման և յուրացման հիմնական մեթոդ է հանդիսանում ինքնուրույն աշխատանքը, որը ներառում է մենագրությունների և ուսումնական ձեռնարկների ուսումնասիրում հոգեշտկման հիմունքների վերաբերյալ: ՙԿոգնիտիվ հոգեբանություն ՚ դասընթացի ուսումնասիրման ընթացքում ուսանողների ուշադրությունը հրավիրվում է նրա կիրառական բնույթի և այն բանի վրա, թե որտեղ և երբ կարող են կիրառվել ուսումնասիրված և յուրացված տեսադրույթներն ու գործնական հմտությունները ապագա հոգեբանի պրակտիկ գործունեության ընթացքում:

Նպատակը
Կոգնիտիվ հոգեբանություն առարկայի դասավանդման և ուսանողների կողմից ինքնուրույն ուսումնասիրման ընթացքում ուսուցման համալիր մոտեցման հիման վրա իրացվում են հետևյալ նպատակները.
-ուսանողներին ներկայացնել կոգնիտիվ հոգեբանության առարկան, խնդիրները,
-տալ ճանաչողական գործընթացների հոգեբանական բնութագիրը :

Վերջնական արդյունքներին ներկայացվող պահանջներ.
Գկ-1,3,4,6,7
ՄՁԿ-1,2,4,5,6,,8
ՀԳԿ- 1,2,3,7,8,11,12
ԱԿ- 1,3,4,9,11,13,14