Հոգեֆիզիոլոգիան գիտություն է հոգեկան երևույթների ուղեղային գործընթացների մասին: Գիտության ասպարեզում, ֆիզիոլոգիայի և հոգեբանության սահմանագծում առաջացած և հոգեկանի նյութական հիմքը մեկնաբանող բնագավառը համարվում է հոգեֆիզիոլոգիան: Այսինքն հոգեֆիզիոլոգիան /հոգեբանական ֆիզիոլոգիան/ ուսոմնասիրում է մարդու վարքագծի և հոգեկան գործընթացների ֆիզիոլոգիական հիմքը,ուղեղային ապահովումը : Գլխուղեղի ուսումնասիրումը որպես հոգեկանի օրգան հանդիասանում է ֆիզիոլոգիական և հոգեբանական հետազոտությունների սինթեզ:
Այս դասընթացը, ուսանողներին կծանոթացնի գլխուղեղի ուսումնասիրման մեթոդներին և սկզբունքներին, մարդու գիտակցված, կամային վարքն ապահովող հիմնական գործառույթային ուղեղային համակարգերին, ինչպես նաև` ընկալման, ուշադրության, ուսուցման, հիշողության, մտածողության. գիտակցության, հույզերի, սթրեսի նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմները :
Հոգեֆիզիոլոգիայի ուսումնասիրման առարկա են նաև ոչ գիտակցված նյարդաֆիզիոլոգիական գործընթացները` կապված միջկիսագնդային անհամաչափության երևույթի հետ: Հոգեկան երևույթների և վիճակների ձևավորման մեխանիզմների մասին հաստատված հայեցակարգերի ուսումնասիրումը ուսոնողներին պատկերացում կտա ժամանակակից հոգեֆիզիոլոգիայի հիմնական ուղղությունների մասին:
Հոգեֆիզիոլոգիայի տեսական հիմունքների ուսումնասիրումը ուղեկցվում է գործնական պարապմունքներով, ուսանողները հնարավորություն կունենան տիրապետելու այնպիսի հմտությունների և մեթոդների, որոնց միջոցով կատարվում են ԿՆՀ-ի գործառույթային վիճակի ցուցանիշների պոլիգրաֆիական գրանցումներ` տարբեր հոգեբանական ծանրաբեռնվածությունների, սթրեսային իրավիճակների, հոգնածության ժամանակ:
Առարկայի ժամաքանակը հեռակա ուսուցման համակարգում կազմում է ՝ 6 ժամ դասախոսություն և 8 ժամ գործնական պարապմունքներ:

- Teacher: Արմինե Հարությունյան
Ուսումնասիրում ենք Moodle հարթակը՝ հեռավար ուսուցումը առավելագույնս բարելավելու համար

- Teacher: Ագնեսա Հարությունյան
о «Մուդլ» համակարգի հնարավորություններ
о հեռավար դասընթացների ստեղծում
о ուսանողների ներգրավում
о հարցաշարի կազմում
о դասընթացի վարում

- Teacher: Սվետլանա Բարսեղյան