Ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում ժամանակակից մասնագետը պետք է լավ պատկերացնի ինչպես համակարգչի ճարտարապետությունը ընդհանրապես, այնպես էլ ժամանակակից հաշվողական համակարգերի առանձնահատկությունները, պետք է տիրապետի ցածր մակարդակի ծրագրավորման հիմունքներին: Առանց նշված գիտելիքների և հմտությունների առկայության  ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մասնագետը չի կարող արդյունավետ կազմակերպել իր գործունեությունը: