Ակնհայտ է , որ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ուսանողների միայն մի փոքր մասն է զբաղվելու ծրագրավորման հիմնական լեզուների կոմպիլյատորի մշակման կամ աջակցման խնդիրներով: Սակայն թարգմանության մոդելները, տեսությունը, ալգորիթմները, գաղափարները, տեխնոլոգիաները այնքան տարածված են, որ ընդգրկում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարբեր բնագավառները՝ ծրագրավորման լեզուները, հաշվողական համակարգերի ճարտարապետությունը, ծրագրային ապահովման մշակման ալգորիթմները և տեխնոլոգիաները: Այսպիսով «Թարգմանության տեսություն» առարկան հանդիսանում է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության կարևոր բաղադրիչներից մեկը:

- Teacher: Հեղինե Օհանյան