Կենսաքիմիան գիտություն է, որը ուսումնասիրում է կենդանի օրգանիզմի որակական կազմը, քանակական պարունակությունը, կառուցվածքը, կենսագործունեության ընթացքում նյութերի և էներգիայի փոփոխությունները: Այսպիսով կենսաքիմիան գիտություն է կյանքի քիմիայի մասին, որն ուսումնասիրում է կենսամոլեկուլների հատկությունները և դերը: Ընդհանուր կենսաքիմիա դասընթացի նպատակն է. ուսանողներին զինել գիտելիքներով կենդանի օրգանիզմների քիմիական կազմի և կենսագործունեության հիմքում ընկած նյութերի փոխանակության վերաբերյալ: Ուսանողների մոտ ձևավորել օրգանիզմում մետաբոլիկ պրոցեսների միասնության հասկացությունը հիմնվելով կենդանի օրգանիզմների քիմիական կառուցվածքի և ֆիզիկո-քիմիական պրոցեսների վրա:

- Teacher: Varduhi Hovsepyan