1. Դասընթացի դերը և տեղը կրթական ծրագրում․
«Սոցիալ-մանկավարժական մոդելներ» դասընթացը կարևորվում է բարձրագույն մասնագիտական կրթության բնագավառում մասնագետների պատրաստման գործընթացում, ներառված է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ կրթական ծրագրի ուսումնական պլանի «Հատուկ մասնագիտական» կրթամասում:
2. Դասընթացի նպատակը և խնդիրները.
2.1. Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել պրակտիկ գործունեության սոցիալ-մանկավարժական մոդելներին, դրանց նպատակային ընտրությանը և կիրառմանը։
2.2. Դասընթացի խնդիրներն են․
- ձեռք բերել գիտելիքներ սոցիալ-մանկավարժական մոդելների էության և կիրառման մասին,
- կարողանալ ընտրել իրավիճակին համապատասխան սոցիալ-մանկավարժական մոդել և կիրառել:
3. «Սոցիալ-մանկավարժական մոդելներ» դասընթացին մասնակցելու կարևոր նախապայման է ուսանողների գիտելիքների և հմտությունների առկայությունը մասնագիտության բակալավրի կրթական ծրագրում ուսուցանվող «Սոցիալական մանկավարժություն», «Սոցիալ-մանավարժական տեխնոլոգիաներ» դասընթացներից:
4. Դասընթացը ձևավորում է հետևյալ կրթական վերջնարդյունքները․
- Կիմանա մոդելների տեսակներ, մոդելների նպատակային կիրառման նշանակությունը,
· Կկարողանա ընտրել իրավիճակին համապատասխան մոդել, կառուցել նպատակային նշանակության մոդել,
- կտիրապետի իրավիճակի վերլուծմանը և գնահատմանը, մոդելի ընտրությանը և կիրառմանը ։

- Teacher: Լիլիթ Բաղդասարյան
- Teacher: Նարե Հովհաննիսյան