«Խնդիրների լուծման մեթոդիկա» դասընթացը նախատեսված է «Կենսաբանություն» մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորող ուսանողների, ինչպես նաև դպրոցների աշակերտների ու կենսաբանություն առարկա դասավանդող ուսուցիչների համար:
Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողներին, աշակերտներին և ուսուցիչներին ծանոթացնել կենսաբանության ժամանակակից նվաճումների հետ, սովորեցնել և խորացնել մասնագիտական գիտելիքները, տիրապետել կենսաբանության խնդիրների և վարժությունների լուծման ժամանակակից և արդյունավետ մեթոդներին ու եղանակներին, զարգացնել տրամաբանական մտածողությունը, եզրահանգումներ կատարելու ունակությունը: Դասընթացն իր մեջ ընդգրկում է կենսաբանության մասնագիտական բոլոր թեմաները, որոնցից խնդիրներ և վարժություններ համեմատաբար ավելի շատ են հանդիպում դպրոցական կրթական ծրագրով նախատեսված կենսաբանության դասընթացում, ինչպես նաև դիմորդների համար նախատեսված կենսաբանության շտեմարաններում:

- Teacher: Սերգեյ Զալինյան