Սոցիալական մանկավարժի ակմեագրամը փաստաթուղթ է, որում արտացոլվում է նրա՝ մասնագիտացվածության ավելի բարձր մակարդակների անցման ուղին։ Ակմեագրամը ներառում է սոցիալական մանկավարժի մասնագիտական կատարելագործման կառույցը, մասնագիտացվածության նոր աստիճանների հասնելու եղանակները, հնարքները, ինչպես նաև այդ աստիճաններին հասնելու օպտիմալ ժամանակահատվածները։ Այլ կերպ՝ սոցիալական մանկավարժի ակմեագրամը մասնագիտական գործունեության կատարելագործման, մանկավարժական վարպետության բարձրացման, ստեղծագործ ներուժի բացահայտման ուղեցույց է։ Ակմեագրամը սոցիալական մանկավարժին հնարավորություն է ընձեռում ընտրելու ժամանակակից աշխատաշուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտացվածության աստիճաններից մեկը և մշակել այդ աստիճանին հասնելու ամենակարճ և արդյունավետ ճանապարհը։
Դասընթացը կօգնի որոշել զարգացման պահանջվող աստիճանը, մշակել ուղի՝ հասնելու մասնագիտական ցանկալի մակարդակին։

- Teacher: Լիլիթ Բաղդասարյան