Գործնական հոգեբանության ներածություն

Հոգեբանական գործունեության կարևոր մասնագիտական ոլորտներից է գործնական հոգեբանությունը:Գործնական հոգեբանների աշխատանքի հիմնական նպատակը հոգեբանական օգնության ցուցաբերումն է դժվարին իրավիճակներում հայտնված  անձանց կամ հասարակության այս կամ այն խմբերին:Գործնական հոգեբանության հիմնական խնդիրներից են.

  1. Անհատի կամ խմբի հոգեբանական բնութագրի կազմումը
  2. Կենսական դժվարությունների առաջացման հոգեբանական պատճառները
  3. Հոգեբանական օգնության ցուցաբերումը
  4. Հոգեբանական գիտելիքի տարածումը և հասարակության հոգեբանական մշակույթի բարձրացումը
  5. Հոգեբանների մասնագիտական կոմպետենտության բարձրացումը, հոգեբանական տարբեր աշխատանքների որակի բարելավումը:

" Գործնական հոգեբանություն՞ դասընթացը ապահովում է ընդհանուր պատկերացումներ ժամանակակից գործնական հոգեբանության որպես մասնագիտական գործունեության ոլորտի մասին:Դասընթացի բովանդակության մեջ արտացոլված են արդի տեղեկություններ գործնական հոգեբանների աշխատանքների հիմնական տեսակների, մեթոդների, մարդկային գործունեության տարբեր բնագավառներում հոգեբանական գործունեությանը ներկայացվող հարցադրումների և այդ բնագավառներում հոգեբանների գործառույթների հետ: