«Փիլիսոփայության հիմնահարցեր» առարկայի դասավանդումը նպատակ ունի ուսանողին գիտելիքներ տրամադրել աշխարհայացքի, նրա տարատեսակների և ձևերի մասին, բացահայտել իրականության սկզբնապատճառը, զարգացման օրենքներն ու օրինաչափությունները, մեկնաբանել շարժման մեխանիզմը, ձևերը և դրանց դերը զարգացման գործընթացում: Ուսանողները գիտելիքներ են ստանում նաև հասարակության, նրա առանձնահատկությունների և գործառույթների մասին: Դասընթացը ներկայացնում է փիլիսոփայական գիտելիքների պատմականությունը, ուսումնասիրման ընթացքում ուսանողը  կուտակում է գիտելիք նորագույն շրջանի փիլիսոփայական տեսությունների և ուղղությունների, հայ փիլիսոփայական մտքի զարգացման շրջանների մասին:

Առարկայի ուսումնասիրումը հնարավորություն կտա կատարել ընդհանրացումներ աշխարհայացքի, տարբեր գաղափարական հոսանքների, տեսությունների և հիմնադրույթների վերաբերյալ: 

«Փիլիսոփայության հիմնահարցեր» առարկայի ուսումնասիրմամբ ուսանողը միաժամանակ կշփվի տրամաբանության, մշակութաբանության, քաղաքագիտության և այլ գիտությունների հետ:  Այս առարկան նախատեսված է ներկայացնել բոլոր բաժինների համար, որպեսզի ապագա մանկավարժի մոտ ձևավորվի իրականության վերաբերյալ ընդհանրական գիտելիքներից եզրահանգումներ կատարելու հմտությունը և կարողությունը:

Դասընթացը խնդիրներից են՝ 

  • Ուսանողի ծրագրային  բովանդակության մանրազնին տիրապետումը,  մարդու, հասարակության  և  աշխարհի  մասին  ընդհանուր  գիտելիքների յուրացումը,

  • Ուսանողի աշխարհայացքային կողմնորոշումների հստակեցումը,

  • Ուսանողի վերլուծական  և  քննադատական մտածողության  կարողությունների  խորացումը, 

  • Ուսանողի գիտական  գիտելիքների  և  ռացիոնալ  փաստարկների  վրա  հիմնված  բանավեճեր վարելու սկզբունքների յուրացումը, 

  • Ուսանողի մասնագիտական,  ընդհանուր  գիտական  ու  մշակութաբանական  խնդիրների փոխառնչությունների  պարզաբանման  սկզբունքային  մոտեցումների իմացումը,

  • Ուսանողի՝ համաշխարհային  փիլիսոփայական  մտքի  ձևավորման  և  զարգացման առանձնահատկությունների հետ ծանոթությունը,

  • Ուսանողի մոտ մասնագիտական  գիտելիքների  զարգացմանը  նպաստող  փիլիսոփայական-մեթոդաբանական մտածելակերպի տարրերի ձևավորումը, 

  • Ուսանողի բազմագիտակության զարգացմանը նպաստելը: